Սննդագետները բրիտանական թագավորական ընտանիքի անդամների համար արգելված սննդամթերքի ցուցակ են կազմել արտասահմանյան ուղևորությունների ժամանակ՝ նրանց թունավորումից զերծ պահելու նպատակով: Այս մասին հաղորդել է Independent-ը:
Արգելված ուտելիքի առաջին և հիմնական խմբի մեջ մտել են բոլոր տեսակի կակղամորթները, որոնց գործածումը հում վիճակում, Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի փորձագետների կարծիքով՝ առավել վտանգավոր է ափամերձ ջրերում բնակվող վնասաբեր կորամանրէի պարունակության պատճառով: Սեւ ցուցակի հաջորդ մթերքը հում միսն է և թույլ տապակած սթեյքները, որտեղ նույնպես պահպանվում են մարդուն հակացուցված միկրոօրգանիզմներ: Բացի դրանից, թագավորական ընտանիքին արգելել են ջրմուղի ջուր խմել, նունիսկ եթե դա թույլատրված է այդ երկրում: