ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 3-ին կոչով դիմել է համաքաղաքացիներին՝ հետևելու Մարտին Լյութեր Քինգի օրինակին, որն իր կյանքը նվիրեց սոցիալական արդարության համար պայքարին:
«Ես բոլոր ամերիկացիներին կոչ եմ անում իրենց ավանդը ներդնել, որպեսզի Քինգի խաղաղության, միասնության և արդարության երազանքներն իրականություն դառնան»,- նշել է նա Սպիտակ տան տարածած հռչակագրում, որտեղ ապրիլի 4-ը հայտարարվում է ԱՄՆ-ի թխամորթ բնակիչների քաղաքացիական իրավունքների համար այդ մարտիկի, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի Հիշատակի օր: «Հիսուն տարի առաջ՝ 1968 թվականի ապրիլի 4-ին, Մարտին Լյութեր Քինգը Մեմֆիսում՝ Թենեսիի նահանգում, զոհվեց մարդասպանի գնդակից,- հիշեցրել է Թրամփը:
– Նա իր կյանքը նվիրեց արդարության և խաղաղության համար պայքարին: Մենք պետք է սովորենք միասին ապրել որպես եղբայրներ ու քույրեր ( … ) Կառավարությունը չէ, որ պետք է ձգտի Քինգի գաղափարների կենսագործմանը, այլ ժողովուրդը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: