Հռոմի պապը երեխաներին ման է տվել իր պապամոբիլով
Advertisement 1000 x 90

Հռոմի պապը երեխաներին ման է տվել իր պապամոբիլով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 4-ին վեց երեխաների հետ պապամոբիլով անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով ավանդական կոլեկտիվ ունկնդրության ընթացքում: Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը:

Ավանդույթի համաձայն, քահանայապետը ողջունում է հրապարակում հավաքված հավատացյալներին: Ֆրանցիսկոսը հաճախ է կանգ առնում, համբուրում և օրհնում երեխաներին: Այս անգամ նա թույլ է տվել իր սպիտակ գույնի բաց ավտոմեքենա բարձրանալ վեց երեխաների: Նրանք Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հետ միասին անցել են հրապարակով: Ըստ Վատիկանի ժանդարմերիայի տվյալների, կոլեկտիվ ունկնդրությանը, որի ընթացքում Ֆրանցիսկոսը Զատկի կապակցությամբ շնորհավորանքով առանձին դիմել է իր նախորդին՝ պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդին, ներկա է եղել 20 հազար մարդ: