Լապշինը դժգոհում է Հայաստանում ավիատոմսերի և հյուրանոցների բարձր գներից
Advertisement 1000 x 90

Լապշինը դժգոհում է Հայաստանում ավիատոմսերի և հյուրանոցների բարձր գներից

Հայտնի բլոգեր Լապշինը Facebook-ի իր էջում դժգոհել է Հայաստանի թանկ գներից: Նա նշել է, թե որքան թանկ են Հայաստանում ավիատոմսերը և հյուրանոցները:

Օրինակ՝ Իսրայելում ապրող իր մայրը համեստ թոշակառու է, սակայն կարողանում է իրեն թույլ տալ 500 եվրո բյուջեով մեկշաբաթյա հանգիստ անցկացնել Փարիզում, Հռոմում, Լոնդոնում և այլ երկրներում, բայց ոչ` Հայաստանում:

Նրա կարծիքով` Հայաստանում զբոսաշրջիկների համար անհարմար է նաև ներքին տրանսպորտը:

Լապշինը նաև խորհուրդ է տվել թույլ տալ եվրոպական բյուջետային ավիաընկերություններին թռչել, օրինակ, Գյումրիից. դա զգալիորեն կմեծացնի զբոսաշրջիկների հոսքը և հնարավորություն կտա նաև Հայաստանի բնակիչներին էժան և հարմարավետ ճանապարհորդել արտասահման: