Աջափնյակում նախկին ոստիկանը հորը «ձյաձով» չդիմելու համար սպանել է երիտասարդի հորը. 1in.am
Advertisement 1000 x 90

Աջափնյակում նախկին ոստիկանը հորը «ձյաձով» չդիմելու համար սպանել է երիտասարդի հորը. 1in.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Աշոտ Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ հեռախոսային խոսակցության ժամանակ իր հոր հետ Տ. Արշակյանի կողմից անհարգալից խոսելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոտ Բաղդասարյանը գնացել է Արշակյանի բնակության վայր: Այնտեղ նա վիճաբանել է Տ. Արշակյանի հետ: Վիճաբանության ընթացքում Աշոտ Բաղդասարյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ. Արշակյանի դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ որդուն պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Տ. Արշակյանի հայրը՝ Սամվել Արշակյանը:

Վերջինս, ըստ մեղադրանքի, Աշոտ Բաղդասարյանի առողջությանը հասցրել է թեթև վնաս: Դրանից հետո Աշոտ Բաղդասարյանը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով նախ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին՝ պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, ապա նույն ատրճանակով երեք անգամ կրակել է նրա կրծքավանդակին:

Սամվել Արշակյանը մահացել է արյան սուր կորստից:

Դատարանը ավարտել է դատաքննությունը և դատական վիճաբանությունների փուլում է:

Մեղադրող դատախազ Կ. Սավթալյանը հաստատված է գնահատել Աշոտ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքները, միջնորդել է նրան մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 10 տարի ազատազրկման:

Դատարանում ճառով հանդես եկավ տուժողի իրավահաջորդ Անի Արշակյանը՝ սպանված Սամվել Արշակյանի դուստրը:

Նա ասաց, որ լինելով դեպքին ականատես վկա, ինքը, ինչքան էլ տարօրինակ հնչի՝ գործի քննության ընթացքում փորձել է մեղմացնել իր հորը սպանած Աշոտ Բաղդասարյանի մեղքը՝ իր ցուցմունքներում նշել է, թե դեպքի պահին հոր ձեռքին «ինչ-որ բան» է տեսել :

«Իրականությունն այն է, որ հորս ձեռքին ես ոչ մի բան չեմ տեսել, այդպես եմ ասել՝ մտավախություն ունենալով»,- ասաց տուժողի իրավահաջորդը: Նա նշեց, որ երկու «ծնողազուրկ» երեխաների մայր է, մտավախություն ուներ իր ընտանիքի անվտանգության համար:

Ամբողջությամբ՝ 1in.am