ԱՄՆ իրավապահ մարմիններում սկանդալ է, պատճառը՝ այս լուսանկարն է:
Facebook-ում այս լուսանկարը տեղադրած ոստիկան Բրիթընի Հիլթընը չէր էլ կարող երևակայել, որ այն կարող է 100 000 օգտատեր տարածել իր էջում:
Ահա, թե ինչ է գրել Բրիթընին նկարի տակ. «Դուք տեսնում եք ժպտացող ոստիկանների: Նրանք միայն ոստիկան չեն: Մենք ամուսիններ ենք, 4 դստեր ծնողներ, քույր և եղբայր, թոռ և թոռնուհի, զարմիկ և զարմուհի: Սթիվընը նաև պատերազմի վետերան է: Մենք շատ ընկերներ ունենք»:
Այս գրառմանը Բրիթընին հավելել է. «Մինչ դուք քննադատում եք, մի մոռացեք, որ ձեր խաղաղ անդորրը պաշտպանում են ոստիկանները»: