էմմա Ծառուկյանը՝ երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի պատվավոր անդամ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

էմմա Ծառուկյանը՝ երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի պատվավոր անդամ

Էմմա Ծառուկյանը, միկրովիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավարն է։

Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի անդամներն օրերս այցելել են Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժին, բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյանի ուղեկցությամբ շրջայց կատարել ծանոթանալով խոշոր ներդրման արդյունքում ստեղծված և նորագույն սարքավորումներով համալրված տարածաշրջանային եզակի կենտրոնի հնարավորություններին ու պացիենտների բուժման նորագույն մեթոդներին։

Այնուհետև Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը՝ հիմք ընդունելով խորհրդի գործադիր մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, հանդիսավոր կերպով ակնաբույժ Էմմա Ծառուկյանին հանձնել է Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ կոչումը հավաստող վկայագիրը։

Էմմա Ծառուկյանի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է եզակի և նորագույն բժշկական սարքավորումներով համալրված «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժինը։

wnews.am