Քիմ Քարդաշյանն իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ դիմահարդարման միջոցների նոր` «KKW x Mario» հավաքածուն է թողարկել, որոնց թվում կան նաև «Հայկական» ու «Ալբանական» անունով ստվերաներկեր:
«Ես ու Մարիոն մեծ ուշադրություն ենք դարձնում մեր արմատներին։ Մեր ժառանգությունը շատ կարևոր է մեզ համար: Մարիոն ինձ ուղեկցում էր Հայաստան մեր այցի ժամանակ և մենք անընդհատ խոսում էինք մշակույթի մասին: Հրաշալի միտք էր ստվերաներկերը մեր ազգություննեով կոչելը»,- նշել է Քիմը: