Դենիս Կալինինը՝ DJ Գրուվի, Ալեքսանդր Անատոլևիչի ու Կատյա Չեխովայի համերգային տնօրենը, կալանքի տակ է, նրան կասկածում են սպանության մեջ: Քննության վարկածով, տղամարդը խեղդել է զոքանչին՝ նրանց միջև առաջացած կոնֆլիկտի հետևանքով:
Ըստ life.ru, սպանության պատճառների ու դրա մեջ մեղադրվող տնօրենի կյանքի հանգամանքների որոշ մանրամասներ բացահայտվել են «Անդրեյ Մալախով. ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ:
Ըստ Կալինինի ծանոթների, նա հաճախ էր կոնֆլիկտ ունենում զոքանչի հետ և մնում էր իրենց մոտ գիշերելու: Տարեց կինը կատարելու համար բարդ պայմաններ էր դնում փեսայի առաջ:
«Վերջին մեկուկես տարում խոսակցությունը սկսվում էր զոքանչի ու քաղաքացիական կնոջ հետ հարաբերոթյուններից: Նա ասում էր, որ չի կարող տանը գտնվել ու աշխատել: Այդ պատճառով նա հաճախ սրճարան էր գնում և մեզ մոտ էր գալիս, անգամ մնում էր գիշերելու: Նրա պատմություններից մազերս բիզ-բիզ էին կանգնում… Օրինակ՝ Դենիսն ասում էր, որ նրանք թաքցնում են իրենց գույքը ազգականներից: Զոքանչը իր համար թղթի վրա գրել էր կանոնների մի ամբողջ ժողովածու և ցանկանում էր, որ ինքը վավերացնի դրանք իր ստորագրությամբ»,- պատմել է DJ Գրուվը (Եվգենի Ռուդին):
Ծրագրի խմբագիրների տրամադրության տակ հայտնվել էր կանոնների ժողովածուն, որը կախել էին բնակարանում, որտեղ ապրում էր Կալինինը: Անդրեյ Մալախովը խոստովանել է, որ այդ թուղթը շատ էր իրեն զարմացրել: «Ես այնտեղ անգամ մեկ րոպե չէի դիմանա»,- նշել է հաղորդավարը:
Դենիսի ու նրա զոքանչ Տատյանա Իվանովնայի միջև ստորագրված համաձայնագիրը կազմված էր 9 կետից: Համերգների կազմակերպիչը պարտավորվում էր պահպանել «կոմունալ բնակարանում» բնակվելու կանոնները, շանտաժի չենթարկել ազգականներին, նվերներ չտալ կնոջ մորը, ինչպես նաև վճարել Դաշայի՝ դստեր, հետ ամառանոցում ամեն ամսվա համար 50 հազար ռուբլի և գումար հատկացնել երեխայի խնամքի համար:
Կալինինին արգելել են առարկաներ ու տեխնիկա ձեռք բերել, որպեսզի «հետագայում հնարավորություն չունենա ձևափոխել դրանք հարաբերություններ պարզելիս»:
Դենիսը շարունակում էր դիմանալ այդպիսի վերաբերմունքին և չէր ցանկանում հեռանալ ընտանիքից: Վերջին ժամանակներս տղամարդը ընկճված էր և պատմում էր, որ տանը մշտապես ռազբորկաներ են ընթանում: Կալինինը բողոքում էր, որ կինը՝ Անաստասիան, չի պաշտպանում իրեն ընտանեկան վեճերի ժամանակ: Դենիսը առաջարկել է կնոջն այլ բնակարան տեղափոխվել, սակայն ընտրյալը իրեն ընդառաջ չի գնացել:
Ըստ Կալինինի փաստաբանի, իր պաշտպանյալը տեղի ունեցածը գնահատում է որպես ողբերգություն բոլոր շրջապատողների համար և իրեն մեղավոր է զգում մերձավորների առաջ:
«Ողջույն, հարազատներս: Պատասխանում եմ երկու նամակին էլ: Շնորհակալություն աջակցության համար, այն ինձ շատ է օգնում ու ուժ տալիս: Շատ ապրումներ եմ ունենում անգամ ոչ ինձ համար, այլ այն բանի համար, որ անհարմար դրության մեջ եմ դրել ձեզ՝ ծնողներին ու դուստրերին: Եվ ամեն ինչ առջևում կլիներ՝ ուղևորություններ, աշխատանք, զոքանչից հանգիստ: Ապրիլին նա արդեն իրեն ամառանոց կգցեր: Սակայն երևի ճակատագիրն այդպես էր որոշել: Անցյալն արդեն չես վերադարձնի: Փորձեք դա Նաստյային հասցնել, որ արդեն ամեն ինչ տեղի է ունեցել և ոչ մի նեղացածություն դա չի վերադարձնի: Գնահատեք կյանքը, իրար: Բանտում հասկանում ես դա հարյուր տոկոսով»,- քննչական մեկուսարանից գրել է Կալինինը: