Ռուս Ուղղափառ եկեղեցին ՌԴ Կենտրոնական բանկից արտոնագիր է ստացել մատուցել մի շարք բանկային ծառայություններ, ներառյալ նաև բնակչությանը վարկեր տրամադրել: Այս մասին հայտնում է panorama.pub-ը:
Ըստ հաղորդման, նման լիցենզիայիտրամադրման մասին հայտարարվել է Ռուսաստանի Խնայբանկի և Ռուս Ուղղափառ եկեղեցու համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդհանուր մտայնությունն այն է, որ այս կերպ եկեղեցին ավելի մոտենում է շարքային ռուսաստանցու կարիքներին: Եկեղեցու կողմից վարկային միջոցների տրամադրումը կսկսվի արդեն 2020 թվականին և յուրաքանչյուր վանքի և եկեղեցուն կից համապատասխան վարկավորման կետ է բացվելու` հագեցած տեխնիկական և մասնագիտական բազայով:
Ըստ նախագծի Խնայբանկն ու Ռուս Ուղղափառ եկեղեցին այս ամենը իրականացնելու են համատեղ հիմնադրվելիք բանկային դուստր ձեռնարկության միջոցով: Արդեն հայտնի է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու բանկի անվանման երկու տարբերակ է շրջանառվում` «РПЦ-Инвестбанк» կամ «Банк Православный»: Նշվում է, որ այս բանկը կաշխատի որպես օրինակ քրիստոնեական բիզնեսի կազմակերպման և վարման: