Անցած տարի ողջ աշխարհը նշում էր Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի 150 ամյակը:
Հետաքրքիրն այն է, որ առեղծվածներով և ուղերձներով լի հեքիաթի գաղտնիքները մինչև հիմա բացահայտվում են: Լուիս Քերոլը, լինելով մաթեմատիկոս, օրինակ՝ ներկայացրել է Հարաբերականության հատուկ տեսության տարրերը:
Գաղտնիքները դեռ բացահայտվում են, անգամ առանց Ալիսի անմիջական մասնակցության…
Դրա վառ օրինակը վերջերս բացահայտվեց, որը հիրավի, սենսացիա է:
Պարզ է դարձել, որ 1960-ականներին, Random House հրատարակչությանը հաջողվել է պայմանագիր կնքել ոչ ավել ոչ պակաս՝ Սալվադոր Դալիի հետ: Նա պետք է նկարազարդեր հրատարակության պատրաստվող «Ալիս»-ը:
Պատվիրատուն, հավանաբար հանճարին մոտեցման յուրահատուկ ձև է ընտրել, որ վերջինս համաձայնել է աշխատել այդ ընկերության համար, նկարելով 13 սյուրեալիստական, Քերոլի գրչին համահունչ նկար:
Ոգևորված իսպանացի հանճարը գուաշով 13 նկար է արել: 12-ը ամեն մի գլխի համար և մեկը՝ կազմի համար: Ամեն մի նկար ուղեկցվում է Դալիի ֆիրմային մակագրությամբ:
Բայց… ինքնատիպ հրատարակությունը պահվել է մասնավոր կոլեկցիոների մոտ և լույս է տեսել միայն վերջերս տեղի ունեցած ուսումնական աճուրդի շնորհիվ, ապա՝ հրատարակվել է ԱՄՆ Պրինստոնի համալսարանի կողմից:
Ալիսը հրաշքների աշխարհում նոր գիրքը՝ deluxe edition, ուղեկցվում է ներածական խոսքով, ուր պատմվում է Լուիս Քերոլի և Սալվադոր Դալիի կապի մասին՝ Հյուսիսային Ամերիկայում գտնվող Լ.Քերոլի միության նախագահ Մարկ Բուրշտեյնի միջոցով: Ներածական խոսքում ներկայացվել է նաև մաթեմատիկոս Թոմաս Բանչոֆի տեսակետը: Ըստ նրա՝ Սալվադոր Դալիի ստեղծագործություններում գոյություն ունեն մաթեմատիկական ալյուզիաներ: