ենքի գերմանացի մագնատները պատասխանատվություն են կրում Օսմանյան կայսրությանը զենք մատակարարելու համար։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն` հղում անելով Global Net — Stop the Arms Trade հետազոտական կենտրոնին։
Հայերին, հույներին, ասորիներին և եզդիներին կոտորելու համար միայն ատելությունը քիչ էր։ Դրան գումարվել է հուսալի նյութական բազան` Կրուպի հրացանները, ատրճանակ-մաուզերներն ու թնդանոթները։ Նույն Կրուպի, որը 30-ականների վերջից հայտնի է դարձել որպես նացիզմի գլխավոր զինագործներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ թնդանոթներից են կրակել հայերին, որոնք շրջափակման մեջ են եղել Մուսա լեռան վրա։
Ժամանակից Գերմանիան արիություն է ունեցել հայտարարելու, որ իր իշխանությունները կապ են ունեցել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի հանցագործությունների հետ։ 2016թ-ին Բունդեսթագն իր բանաձևով ոչ միայն դատապարտել է Թուրքիայի քրիստոնյաների ցեղասպանությունը, այլ նաև ընդունել, որ կայսերական Գերմանիան մասնակցել է դրան։
Բայց գերմանացի զինագործներն այդպես էլ չընդունեցին, որ մասնակցել են այդ գործարքներին։ Կրուպի ժառանգորդը` ThyssenKrupp կոնցեռնը, լռում է, իսկ «Մաուզերն» արդեն չի գործում։
Այդ տարիների մասին շատ վկայություններ է թողել կայսերական բանակի մայոր Էբերհարդ Վոլֆսքելը, որն օգնել է հայ բնակչությանը սպանելու ծրագիր կազմել։ Նա Ֆահրի փաշայի` Չորրորդ թուրքական բանակի հրամանատարի տեղակալի օրոք շտաբի պետ է եղել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am