Չինաստանի բնակչուհին՝ մկրատը գլխի մեջ, կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց եւ հաջողությամբ տարել է վիրահատությունը: Այս մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Շեն Սյաոինը չինական ցեդրելայի տերեւներ էր հավաքում Հուբեյի նահանգի Սանյան քաղաքի իր տան այգում: 57-ամյա կինը որոշել է բույսի կատարից կտրտել ուտելի տերեւները, եւ այնտեղ հասնելու համար բամբուկե փայտ է ամրացրել էտելու մկրատին:
Բայց այն ջարդվել է, եւ մկրատն ընկել ու սայրով խրվել է Սյաոինի գլուխը: Չինուհին կարողացել է պահպանել ինքնատիրապետումը եւ ավտոբուսով հիվանդանոց է ուղեւորվել իր ընտանքի հետ: Բժիշկները նրան ուղարկել են ռենտգեն հետազոտության, որտեղ հայտնաբերել են, որ սայրը չորս սանտիմետր խրվել է նրա գլուխը եւ կպել ուղեղին: Այնուամենայնիվ, այն լուրջ վնաս չի հասցրել կնոջը. նա գանգատվում է սոսկ զգայության մասնակի կորստից եւ քնկոտությունից: Մկրատը հանելու համար բժիշկներին երկու վիրահատություն է պահանջվել: