Քանի միլիարդ արժե ավելի կանաչապատ Երևանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Քանի միլիարդ արժե ավելի կանաչապատ Երևանը. armeniasputnik.am

Վարդակակաչներն արդեն բացված են, տնկիները` գնված։ Sputnik Արմենիան հաշվել է` որքան գումար է քաղաքապետարանը ծախսել այս տարվա կանաչապատման համար և ինչ արդյունք կտա այդ գումարը։

Երևանի այգիները, պուրակները, մայթերին հարակից ծաղկային տարածքներն արդեն գեղեցկացրել են գույնզգույն վարդակակաչները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը` հավելելով, որ մայրաքաղաքն այսօր զարդարող ծաղիկները 2017թ-ի նոյեմբերին տնկված և այս տարի գարնանը բացված 750-800 հազար վարդակակաչներն են։

Քաղաքապետարանի հաշվարկով` այս ծաղիկները Երևանի փողոցները կզարդարեն մինչև ապրիլի կեսը, որից հետո կփոխարինվեն Երևանի ջերմատանն աճեցված և ներկրված սեզոնային նոր ծաղիկներով:

Թե որքան նոր ծաղիկ կգնի քաղաքապետարանն ու ինչ գնով դեռ չի հրապարակվում։

Փոխարենը հայտնի է, թե քանի նոր ծառ կտնկվի այս տարի Երևանում։

Ա/Ձ Նարեկ Մայիլյանի հետ այս տարի փետրվարին կնքված պայմանագրով քաղաքապետարանն ավելի քան 15000 տնկի է ձեռք բերել` 1200 սոսի, 160 սյունաձև թույա, 13750 այլ դեկորատիվ տնկիներ։ Դրանց դիմաց, ընդհանուր առմամբ վճարվել է 17 944 500 դրամ։

Բացի այդ, Երևանը զարդարող բուսատեսակների բնական աճն ապահովելու համար քաղաքապետարանը 78 734 472 դրամի բուսահող և 25 մլն դրամի էլ պարարտանյութ ու քիմիկատներ է գնել։

Տարվա ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կանաչապատման ծառայություններ իրականացնող կազմակերպություններին էլ քաղաքապետարանն այս տարի 4 084 604 000 դրամ է վճարել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am