Ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել ապրիլի 2-ին Երևանի Թումանյան փողոցում տղամարդու կողմից աղջիկների ուղղությամբ կրակելու դեպքով:
Ըստ հաղորդման` Երևանի Թումանյան փողոցով անցնող մի տղամարդ ուսով դիպել է երիտասարդ աղջիկներին: Աղջիկները հանդիմանել են նրան միտումնավոր հարվածելու համար, նա էլ հանել է իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակը և կրակել աղջիկների ուղղությամբ: Կրակոցները միայն թեթև ու միջին ծանրության վնասվածքներ են հասցրել աղջիկներին:
Նույն պահին աղջիկները մոտեցել են ծառայություն իրականացնող պարեկապահակային և ճանապարհային ոստիկաններին, ովքեր տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Պարզվել է, որ այդ տղամարդն Ավանի բնակիչ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանն է եղել: Նրա մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ «Beretta» տեսակի ատրճանակ:
Նախնական տվյալներով` Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ դիտավորյալ խախտելով հասարակական կարգը:
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: