Ծեծկռտուք Սյունիքի մարզում. էպիկենտրոնում անչափահաս տղաներն են. կա վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ծեծկռտուք Սյունիքի մարզում. էպիկենտրոնում անչափահաս տղաներն են. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի նախկին երկաթգծի կայարանի տարածքում՝ շինանյութի խանութի հարևանությամբ, ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում նշված հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Ալեքս Հ.-ի, 14-ամյա Վահե Մ.-ի, 13-ամյա Սերգեյ Բ.-ի, 14-ամյա Էրիկ Մ.-ի և 16-ամյա Էրիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ Էրիկ Պ.-ին ծեծի են ենթարկել նշված անձինք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ Բարեբախտաբար, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծվածը սովորում է Սյունիքի մարզի քոլեջներից մեկում, իսկ ծեծողներն էլ՝ նույն մարզի դպրոցներից մեկում։ Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հեաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

shamshyan.com