
Փրկարար ծառայությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Արծրունու փողոցի թիվ 17ա շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։