«Իրադարձությունները շատ արագ են զարգանում». Անուշիկ Առաքելյան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իրադարձությունները շատ արագ են զարգանում». Անուշիկ Առաքելյան. life.tert.am

Tert.am Life-ը դերասանուհի Անուշիկ Առաքելյանի հետ խոսել է նոր նախագծում իր մասնակցության ու մարմնավորած կերպարի մասին:  Հեռուստանովելի պատմությունը զարգանում է Առուշանյանների ու Մարգարյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի շուրջ: Անուշիկն այստեղ մարմնավորում է հակամարտող ընտանիքներից մեկի մոր`Անժելայի  կերպարը:

Դերասանուհին նշեց, որ իր համար հետաքրքիր էր մարմնավորել տարիքով իրենից ավելի մեծ կնոջ, որն ունի հասուն երեխաներ:

«Կերպարը հետաքրքիր էր այնքանով, որ այն կինը, ով ապրում է առանց խնդիրների, ունի սիրող ամուսին և երեխաներ, մի հոգեվիճակից շատ արագ պետք է անցներ մեկ այլ հոգեվիճակի: Այդ ձևաչափում մենք սովոր ենք սերիալներում խաղալ գոնե ամենաքիչը 6 ամիս, իսկ այս դեպքում իրադարձությունները զարգանում են շատ արագ։ Չգիտես, որպես դերասանի, այդ անցումը քեզ համար հե՞շտ է, թե՞ դժվար, դա նույնն է, որ երկու ժամանոց ֆիլմում  կարողանաս ցույց տալ դերասանական այդ աճը: Հուսամ, ստացվել է»,- ասել է դերասանուհին:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր