«Ֆուլ հաուսից» հայտնի դերասան, երգիչ Գոռ Հակբոյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը: «Ուշ լինի, նուշ լինի»՝ այսպես է կոչվում նրա նոր աշխատանքը, որի երաժշտության հեղիանկը հենց Գոռն է: Նոր երգը իր բնույթով կարծես Գոռի նախորդ աշխատանքի շարունակությունը լինի: Life.panorama.am-ի հետ զրույցում նա նշեց.
«Կար նպատակ նախորդ երգի ոճում ներկայացնել ևս մեկ երգ։ Արդյունքում երկու-երեք ամիս աշխատելուց հետո ստացանք երգի վերջնական՝ այս տարբերակը»:
Այս տեսահոլովակի սյուժեն, ինչպես Գոռի շատ աշխատանքներ, դարձյալ հումորային գծերով է հագեցած: Գոռի խոսքով՝ այդ երանգի օգտագործումը հուշում են երգերի բովանդակությունը:
«Տեսահոլովակի հումորային գծերը գալիս է երգից։ Այս երգին այլ տեսահոլովակ չէր սազի։ Ի դեպ նշեմ, որ սյուժեի գաղափարը Արմեն Պետրոսյանինն է, իսկ ռեժիսորը Կարեն Ամյանն է»,- պատմեց նա:
«Ուշ լինի, նուշ լինի» տեսահոլովակի հերոսը Լևոն Սարգսյանն է, ում անունը վերջին շրջանում շատ է հնչում՝ Հովհաննես Ազոյանի հետ նույնացնելով: Գոռի խոսքով՝ Լևոնին որպես դերասան են ընտրել՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նա նման է Հովհաննեսին:
«Լևոնը լավ դերասան է ու համապատասխանում էր մեր մտածած կերպարին։ Նրան չենք ընտրել Հովոյին նման լինելու համար։ Եթե այդպես լիներ, Հովոյին կնկարեինք. Կարծում եմ կհամաձայնվեր»,- ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am