Եթե ոչ մի կերպ չեք կարողանում ազատվել ոտքերին առաջացած ճաքերից, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Fabiosa.com-ը գրում է, որ երևույթները, որոհք վերագրում եք սխալ կոշիկ կրելուն և մաշկի չորությանը, կարող են առողջական լուրջ խնդրի վկայություն լինել։ Կայքը ներկայացրել է 5 հիվանդություն, որոնք կարող են ուղեկցվել ոտքերին ճաքերի առաջացմամբ։
Վարիկոզ։ Ոտքերին ճաքերի առաջացումը կարող է վկայել երակների վարիկոզ լայնացման մասին։ Մեծացած երակները կարող են գտնվել մաշկի տակ և կարող են չերևալ։ Այդ դեպքում անոթներում խցանում է տեղի ունենում, և մաշկն անհրաժեշտ քանակով սնուցում չի ստանում և սկսում է ճաքճքել։ Այս հիվանդության բուժումը հարկավոր է սկսել որքան հնարավոր է շուտ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Երիկամային անբավարարություն։ Երիկամային անբավարարության դեպքում արյան մեջ բարձրանում է միզանյութի քանակը, ինչը խոչընդոտում է արյան նորմալ շրջանառությանը։ Այդ պատճառով մաշկը չորանում է, ոտքերը սկսում են ճաքճքել։
Դեկոմպենսացված շաքարային դիաբետ։ Սա օրգանիզմի վիճակ է, որի դեպքում հիվանդի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կայուն բարձր է, և բացակայում է բուժման արդյունավետությունը։ Այդ դեպքում ոտքերի հատվածում մաշկը չորանում է։ Այս դեպքում անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն։
Միկոզ։ Սա սնկային հիվանդություն է, որը վարակում է նաև ոտքերը. դրանք կարող են ճաքճքել։ Դիմեք մասնագետի, ով կօգնի ախտորոշել և ճիշտ դեղամիջոցներ օգտագործել։ Կարող եք սննդակարգում ավելացնել նաև հակաբակտերիալ և հակասնկային մթերք՝ սխտոր, սպանախ, մասուր։
Գաստրիտ։ Թույլ ճաքերը կարող են վկայել գաստրիտի մասին։ Այս դեպքում հաճախ են շփոթում մաշկի չորության հետ, ուշադրություն դարձրեք մյուս նշաններին՝ ճաքեր շուրթերի ծայրերին, չորություն բերանում, այրոց։ Խորհուրդ է տրվում բժշկի խորհրդատվություն, ինչպես նաև սննդակարգի փոփոխություն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը