Դանակահարություն Երևանում. 2 երիտասարդ տղա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. ոստիկանությունը որոնում է կասկածյալին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Դանակահարություն Երևանում. 2 երիտասարդ տղա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. ոստիկանությունը որոնում է կասկածյալին. shamshyan.com

SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 2 երիտասարդի դանակահարության փաստով։

Ժամը 01։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Ռազմիկ Գրիգորյանն ու 22-ամյա Սեդրակ Մանուկյանը, ովքեր եղել են դանակահարված, և հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հիվանդանոցում հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ադոնցի փողոցում գործող ավտոլվացման կետից և նրանց սուր կտրող-ծակող առարկայով հարվածելու մեջ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները որոնում են 20-ամյա Արգիշտի Սարգսյանին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com