Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն դեկոր»-ի դիմաց, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 49 VP 009 համարանիշի ավտոմեքենան և МАЗ մակնիշի 018 QO 018 համարանիշի վերամբարձ կռունկը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Նիվան կողաշրջվել է։ Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի ծառայողները՝ տեսուչ Միքայել Մինասյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: