ԱՄՆ-ը նոր տեղեկություն է բացահայտել Պուտինի աղջկա մասին
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը նոր տեղեկություն է բացահայտել Պուտինի աղջկա մասին

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կատերինա Տիխոնովան հանդիսանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը: Այդ մասին ասվում է նոր պատժամիջոցների ցուցակին կից բացատրական նամակում: Ցուցակում հայտնվել է նաև Տիխոնովայի նախկին ամուսին՝ 36-ամյա գործարար Կիրիլ Շամալովը՝ հայտնում է comments.ua-ը:

Նամակում նշվում է, որ Շամալովը ամուսնացել է Պուտինի դստեր՝ Կատերինա Տիխոնովայի հետ 2013 թվականի փետրվարին, ինչից հետո գործարարի ունեցվածքը մի քանի անգամ բազմապատկվել է:

Կիրիլ Շամալովի հայրը՝ Նիկոլայը, հանդիսանում է «Ռոսիա» բանկի համասեփականատերը: Համարվում է, որ նա Պուտինին ամենամոտ գտնվող անձանցից մեկն է: 2016 թվականին Forbes-ի հրապարակած Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշի համաձայն Շամալովը համարվել էր երկրում ամենաերիտասարդ միլիարդատերը:

Հայտի է նաև, որ Կատերինա Տիխոնովան ղեկավարում է ՄՊՀ-ի՝ տարեկան 281 մլն ռուբլի կազմող ֆոնդը:

arminform.ru