Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունի շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Այս մասին Կարապետյանն ասաց ՀՀ նախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Նախ և առաջ, ես կրկին կցանկանայի շնորհավորել Արմեն Սարգսյանին՝ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացաք, քիչ առաջ ես նրան ներկայացրել եմ մեր կառավարության հրաժարականի դիմումը։ Պարոն Արմեն Սարգսյանի հետ ունենք շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք միմյանց: Մենք բարեկամներ ենք և համախոհներ: Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ և իրականացվող բարեփոխումներին նոր թափ կտրվի»,- հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը: