Այսօր Ֆրանսիայի ամենահայտնի դերասանը` Ժան Պոլ Բելմոնդոն, տոնում է ծննդյան 85-ամյակը Ֆրանսիական և իտալական կինեմատոգրաֆի ամենահայտնի և սիրված դերասաններին վիճակված է երկար ապրել: Պարզվում է հանդիսատեսի ամենասիրելի ժանրերում` կատակերգություններում, մարտաֆիլմերում և կրքոտ մելոդրամաներում, բազմիցս նկարահանված դերասաններն իրականում ևս չափազանց կյանքով լի են: Գրում է Kp.ru-ն:
«Եղիր գեղեցիկ և լռիր» Ֆիլում Բելմոնդոն մարմնավորեց իր առաջին հերոսներից մեկին: Այս ֆիլմում նրա գործընկերը մեկ այլ սկսնակ դերասան Ալեն Դելոնն էր դարձել: Շատերին թվում էր, որ նրանց միջև իսկական մրցակցություն է սկսվել:
Սակայն նրանք իրականում ընկերական հարաբերություններ ունեին և Դելոնի նախաձեռնությամբ դուետով մեկ այլ ֆիլմում (Բորսալինո) հանդես եկան:
«Ամբողջ կյանքում մեզ փորձել են հակադրել, որպեսզի ճակատներով միմյանց հարվածենք», – հիշել է Բելմոնդոն: «Իրականում մենք մտերիմ ենք` չնայած սոցիալական արմատների ակնհայտ տարբերությանը: Նրա մանկությունը նույնքան տխուր, աղքատ ու միայնակ է եղել, որքան ուրախ, բուրժուական և սիրով լի սեփական մանկությունս»:
Դելոնը հաստատել է նրա խոսքերը. «Բելմոնդոն ունի մի բան, որը ես գրեթե երբեք չեմ ունեցել. տոհմ, իսկական ընտանիք, որը նա հիասքանչ ղեկավարում է: Կարծում եմ, որ դրանում է նրա գոյության, երջանկության, հաջողության և հանգստության իմաստը»:
Բացի այդ Դելոնը մի անգամ ասել է, որ կանայք իրենց տարբեր պատճառներով են սիրում` ինքն անձամբ ստիպում է նրանց լաց լինել, իսկ Բելմոնդոն` ծիծաղել:
Ամբողջությամբ՝ ankakh.com