«Արմենպրես»-ի լուսանկարչական արխիվը ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ վարչապետության տարիների՝ 1996-1997 թվականների պաշտոնական հանդիպումների և աշխատանքային այցերի, ինչպես նաև նրա հասարակական-քաղաքական գործունեության մասին բացառիկ լուսանկարներ ունի:
«Արմենպրես»-ի արխիվի լուսանկարների շարքին կարող եք ծանոթանալ «Արմենպրես. Պատմություն» նախագծի կայքէջում:
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ապրիլի 9-ին երդմամբ Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները: Արմեն Սարգսյանը երդվեց. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»: Հայաստանն անցավ լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրացավ Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: