Երեկ Թուրքիայում սպանվել է 59-ամյա «օրենքով գող» Գայոզ Զվիադաձեն, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես որպես Գիա Քութաիսսկի: Ըստ «Փրայմ Քրայմի», նրա ուղեկիցը, ում ինքնությունը պարզվում է, ստացել է ոտքի վնասվածք:
Նախնական վարկածով Զվիադաձեի սպանությունը կարող էր դառնալ «օրենքով գող» Նոդար Ասոյանի, ով առավել հայտնի է որպես Նոդար Ռուստավսկի, հետ Ռոստովի մարզում ազդեցության համար նրա կոնֆլիկտի հետևանք: Նույն այդ դիմակայության հետ են կապում անցյալ տարվա դեկտեմբերին քութաիսյան «օրենքով գող» Գոչա Ալպաիձեի, նույն ինքը՝ Ալֆասոնի, վրա մահափորձը:
Հայտնի է, որ ի հակակշիռ Նոդարին Գիան ու Ալֆասոնը առաջ էին քաշում իրենց ռոստովյան հովանավորյալ Արթուր Աթաբեկյանին դեպի «գողական ընտանիք»: Նա անցյալ տարվա ամռանը Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանում իրեն գող էր հայտարարել, սակայն այդպես էլ չէր ստացել Ասոյանի կողմից ճանաչում: Այդ առթիվ քութաիսցիները բազմիցս կանչում էին Նոդարին երես առ երես հանդիպումների, սակայն նա տարբեր պատրվակներով դրանցից խույս էր տալիս:
Զվիադաձեն համարվում էր «հին դպրոցի» սան, գողական ավանդույթների խիստ հետևորդ և իր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Ի տարբերություն վերջին ժամանակներս գողական կլանների միջև կոնֆլիկտի հողի վրա զոհված գողերի մեծամասնության, Զվիադաձեի համբավը արատավորված չէր կանոնների խախտմամբ կամ «գործընկերներից» որևէ մեկի հավակնություններով: Տեղի ունեցածի ենթատեքստից դուրս Գիա Քութիսսկու մահը գողական աշխարհի համար հսկայական կորուստ կդառնա: