Ցանցում հայտնվել է ոստիկանների հետ Կաբարդինո-Բալկարիայից հաշմանդամ Ասլան Իրիտովի կռվի տեսագրությունը: Տղամարդուն մեղադրել են, որ նա ցանկացել է խեղդել իրավապահներից մեկին: Միջադեպը տեղի է ունեցել 2017թ. հոկտեմբերի 31-ին Նալչիկում հաշմանդամի տան բակում:
Ինչպես հաղորդում է Mash տելեգրամ-ալիքը, նրա վերաբերյալ քրեական գործ է հարուցվել դեռևս հինգ ամիս առաջ այն բանի համար, որ Իրիտովը վզից բռնել է ոստիկանին երկու ձեռքերի դաստակներով ու սեղմել մատները վզի շուրջ: Սակայն միայն հիմա է հասանելի դարձել պատահարի վայրից տեսագրությունը:
Քանի որ տղամարդը չունի ոչ դաստակներ, ոչ մատներ, հաշմանդամին պաշտպանել են «Խոշտանգումների դեմ կոմիտեի» իրավապաշտպաններն՝ ընդգծելով նաև, որ միջադեպից հետո վնասվածքներ են ստացել Իրիտովների ընտանիքի անդամները:
Այժմ հաշմանդամը ձերբակալվել է ու վերցվել տնային կալանքի տակ: