Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, հայտնի լատինամերիկացի դերասան, երաժիշտ, մոդել Օսվալդո Ռիոսը, որն առավել հայտնի է 1990-ական թվականներին ցուցադրված սերիալներից, ունի հայկական արմատներ: Ռիոսն այս մասին պատմել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ:
1960թ. ծնված դերասանը մանրամասնել է, որ մորական կողմի տատը հայուհի էր՝ Արևմտյան Հայաստանի Զեյթուն քաղաքից:
Հայտնի է, որ հայկական արմատներով դերասանը ճանաչում է ստացել «Կասանդրա» սերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել է երկվորյակ եղբայրներ Իգնասիո և Լուիս Դավիդ Կոնտրերաներին: Այս հեռուստանովելը ցուցադրվել է ավելի քան 100 երկրում, թարգմանվել 32 լեզվով ու պաշտոնապես գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ լեզուներով թարգմանված սերիալ: