Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Advertisement 1000 x 90

Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

Գրող Նադիրա Անժելն իր բլոգում հրապարակել է փոստ ամենաանտակտ հարցի մասին, որը տալիս են կանանց:

Արի պատկերացնենք՝ կին, նա 30 տարեկան է, երեխա չունի:

Շրջապատողներն իրար հերթ չտալով հարցնում են. «Այդ ինչպե՞ս, մինչև հիմա երեխա չունե՞ս: Ինչի՞ ես սպասում»: Իսկ նա ամեն անգամ նոր պատասխաններ է հորինում լայն ժպիտով:

«Ժամերը գնում են»,- ասում են ընկերուհիները՝ ակնարկելով. «Տես, ուշ կլինի»,- եզրափակում են տան անդամները: Եվ նա այսպիսի բան է ասում. «Ես դեռ պատրաստ չեմ» կամ «Ես այդ մասին կմտածեմ»:

Հետո մենակ մնալով՝ լաց է լինում շրթունքը կծելով: Լաց է լինում, որովհետև 4 վիժում է ունեցել: Լաց է լինում, որովհետև ինքն ու ամուսինն արդեն 5 տարի փորձում են երեխա ունենալ, բայց չի ստացվում: Լաց է լինում, որովհետև ամուսինը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից և նա այլևս չի ուզում: Լաց է լինում, որովհետև ընդունած դեղերի պատճառով չի կարողանում երեխա կրել:

Լաց է լինում, որովհետև ամուսինն անպտուղ է և նրան մեղքի զգացումն է կրծում: Որովհետև մտերիմ ընկերուհին արդեն երկրորդին է սպասում, իսկ հարևան աղջիկը 18 տարեկանում արդեն երրորդ անգամ է հղիության արհեստական ընդհատում անում: Լաց է լինում, որովհետև իր և նրա ծնողներն ուզում են թոռ տեսնել: Լաց է լինում, որովհետև իր հարևանուհին եռյակ ունի, իսկ նա նրանց հետ կենդանիների պես է վարվում:

Լաց է լինում, որովհետև ինքն արդեն անուններ է ընտրել, իսկ մանկական սենյակում նախկինի պես ոչ ոք չի ապրում: Լաց է լինում, որովհետև իր ներսում դատարկություն է… Լաց է լինում, որովհետև ինքն աշխարհի ամենալավ մայրը կլիներ:

Իսկ ահա մեկ ուրիշ կին՝ 34 տարեկան, 4 երեխա ունի:

Բոլոր ծանոթները նրան ասում են. «4: Աստված իմ, հույս ունեմ՝ դուք այսքանով կսահմանափակվեք…»: Ընկերները ծիծաղում են. «Պաշտպանվել փորձե՞լ եք»: «Սեփական ֆուտբոլի թի՞մ եք ուզում»,- կատակում են անցորդներն այգում:

Կինը ձգված ծիծաղում է նրանց հետ. «Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում»: Իսկ մյուս օրը մենակ մնալով՝ շրթունքը կկծի և լուռ լաց կլինի:

Որովհետև միշտ մեծ ընտանիք էր ուզում և չի հասկանում, թե մարդկանց դա ինչու դուր չի գալիս: Լաց է լինում, որովհետև չունի ո՛չ եղբայրներ, ո՛չ քույրեր, և երեխա ժամանակ իրեն մենակ է զգացել: Որովհետև հղի է հինգերորդով և արդեն հասկանում է, որ ծաղրը կավելանա:

Լաց է լինում, որովհետև հոգնել է մշտապես պաշտպանվելուց: Լաց է լինում, որովհետև հոգու խորքում կասկածում է՝ արդյոք արժեր ունենալ վերջին երկու երեխաներին և վախենում է այդ մտքից:

Լաց է լինում, որովհետև երազում էր շրջագայել, բայց միշտ հանգիստը հետաձգում էր: Միաժամանակ, նրա ընկերուհիները մինչև 35 տարեկանն արդեն տեսել են աշխարհի կեսը: Լաց է լինում, որովհետև ամուսինը 6-րդն է ուզում, իսկ ինքն այլևս ուժ չունի:

 

Իսկ ահա երրորդ պատմությունը: Այս կինը 40 տարեկան է, մեկ երեխա ունի:

«Իսկ ինչո՞ւ միայն մեկը, էլ չե՞ս ուզում» կամ «Այլևս չստացվե՞ց, այո՞»,- ջանասիրաբար ասում են հարազատներն ու ծանոթները: «Ես այսպես էլ եմ երջանիկ»,- հանգիստ պատասխանում է կինը, և բոլորը գլուխն են շարժում:

Բայց երբ մենակ է մնում, նա նույնպես լաց է լինում: Լաց է լինում, որովհետև իր միակ երեխայի ծնունդը հրաշք էր: Որովհետև երեխան վաղուց եղբայր կամ քույր է խնդրում: Որովհետև առաջին ծննդաբերությունը նրա համար արժեցավ նորից հղիանալու հնարավորությանը:

Լաց է լինում, որովհետև երկրորդ հղիությունը ստիպված եղավ ընդհատել իր կյանքը փրկելու համար: Լաց է լինում, որովհետև իր ամուսինը մահացավ, ու երկրորդ սեր այդպես էլ չգտավ: Լաց է լինում, որովհետև հազիվ է գլուխ հանում մի երեխայից:

Լաց է լինում, որովհետև չի կարող իրեն թույլ տալ աշխատանքը թողնել նույնիսկ մեկ ամսով: Որովհետև վաղ դաշտանադադարի վիճակում է: Որովհետև ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Լաց է լիում, որովհետև ուզում է երկրորդ երեխա ունենալ, բայց չի կարող:

Այս բոլոր հարց-կարծրատիպերը ներսից քայքայում են ցանկացած կնոջ: Այդպիսի կանայք շատ են մեր մեջ: Նրանք մեր ընկերներն են, ծանոթները, հարևանները, գործընկերները, հնարավոր է՝ դու նրանցից մեկն ես:

Ու երբ պատված ես կնոջը հարցնելու ցանկությամբ, թե ինչու հատկապես այդքան երեխա ունի, հիշիր՝ դա քո գործը չէ:

Աննա Սմբատյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր