Չնայած սեքս-ռոբոտների նկատմամբ աճող պահանջարկին՝ Շեֆիլդի համալսարանի ռոբոտիզացիայի և արհեստական բանականության ուսումնասիրման ամբիոնի պրոֆեսոր Նոել Շարքին գտնում է, որ նման սարքավորումները պետք է արգելել:
Շարքին նշում է, որ չափազանց դյուրին սեքսը կարող է հավիտյան փոխել մարդկությանը:
Գիտնականի խոսքերով՝ հիմնական վտանգը նրանում է, որ 18-34 տարեկան տղամարդկանց 25%-ը կապի մեջ կլինեն ռոբոտների հետ, քանի որ շատերը չեն ուզում զգալ իսկական կանանց հետ ամուսնության բացասական հետևանքները:
Հետազոտողները գտնում են, որ 50 տարի հետո հնարավոր է իսկական շարժում ստեղծվի, որի ակտիվիստները հանդես կգան բացառապես ռոբոտների հետ հարաբերությունների օգտին, իսկ գալիք 10 տարիներին կանայք կսկսեն տղամարդկանց դեֆիցիտ զգալ: