Թալանել են Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենան. Տուժողը կասկածում է դերասան Անդոյին. aysor.am
Advertisement 1000 x 90

Թալանել են Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենան. Տուժողը կասկածում է դերասան Անդոյին. aysor.am

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական ծրջանում գողություն են կատարել դերասան Ռաֆայել Երանոսյանի Volkswagen Jetta ավտոմեքենայից՝ վերջինիս պատճառելով շուրջ 70 հազար դրամի վնաս:

«Առավոտյան հարևաններս ձայն տվեցին, թե, կարծես, մեքենայիցդ գողություն են արել: Դուրս եկա, տեսա մեքենայիս ապակին են ջարդել, այնտեղ գտնվող ակնոցս են ջարդել, 2-3 հազար դրամի չափով կոպեկներ ունեի, տարել են, ու էլ ոչինչ չգտնելով՝ մնացած ամեն ինչ թափրտել: Ավտոմեքենայիս մեջ թանկարժեք կոստյումներ ունեի, երեկ հավանաբար սիրտս կանխազգում էր, որ նման բան կարող էր լինել, տուն էի տարել, լավ էր: Էս գարնան օրով կանանց մեկամսյակի ծախսերից դեռ չպրծած, նոր ծախսի տակ ընկա», –Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանը:

Սա արդեն երկրորդ գողությունն է Ռաֆայել Երանոսյանի ավտոմեքենայից: Տուժողը նախորդ անգամ գողության մասին ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել, սակայն այս անգամ նախընտրեց չլռել:

Ամբողջությամբ՝ aysor.am