
Հայազգի ռուսաստանցի երգիչ Իգոր Սարուխանովն օգնության է հասել «Ты супер!»-ի մասնակից Սաթենիկ Գևորգյանին։
ՆՏՎ հեռուստաալիքով շարունակվում է «Ты супер!» մրցույթի քառորդ եզրափակիչը։
Մրցույթը նախատեսված է առանց ծնողական խնամքի մնացած տաղանդավոր երեխաների համար։ Պատանի վոկալիստներն արդեն տիրապետում են բեմին իրենց դրսևորելու արվեստին և շարունակում են նվաճել վարպետության բարձունքները։ Նրանց ստեղծագործական հաջողությունները գնահատում է աստղային ժյուրին` Իգոր Կրուտոյի, Սերգեյ Լազարևի, Յուլիանա Կարաուլովի և Վիկտոր Դրոբիշի կազմով։
Ամեն անգամ բեմ բարձրանալիս մասնակիցներն ավելի մոտ են հաղթանակին, նշանակում է` ավելի շատ աջակցության կարիք ունեն։ Նախագծի հենց սկզբից բարի ավանդույթ է ձևավորվել աջակցել շոուի մասնակիցներին։ Նրանց հյուրընկալվում են երաժիշտներ, հեռուստահաղորդավարներ, թատրոնի և կինոյի դերասաններ։ Շարունակելով այդ բարի ավանդույթը` Սաթենիկ Գրիգորյանի ելույթին ներկա է եղել երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Իգոր Սարուխանովը։
14-ամյա գյումրեցի Սաթենիկը երգում է 7 տարեկանից։ Նա կատարում է ինչպես ժողովրդական, այնպես էլ դասական ստեղծագործություններ։
Սաթիկը սիրում է կարդալ, բայց նա տարված է երաժշտությամբ, երգը նրա իրական կիրքն է։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ երգ է գտնում ու սկսում է սերտել։ Մրցույթի նոր փուլում Սաթենիկը կատարել է Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» (Скрипка-лиса) ստեղծագործությունը։
Բանաստեղծը և կոմպոզիտորը որոշել է անձամբ աջակցել Սաթենիկին և երգը կատարել ապագա աստղի հետ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am