
Առնվազն 200 մարդ է զոհվել Ալժիրի հյուսիսում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով: Ինչպես ապրիլի 11-ին հայտնել է «Աշ Շարկ ալ Աուսաթ» թերթը, աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Բլիդայի նահանգում՝ Բուֆարիկ քաղաքի օդանավակայանի մերձակայքում: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: