Բելգիայում 96-ամյա եկեղեցականը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար
Advertisement 1000 x 90

Բելգիայում 96-ամյա եկեղեցականը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար

Բելգիայի Լևեն քաղաքում 96-ամյա կաթոլիկ եկեղեցականը դատապարտվել է 12 ամսվա ազատազրկման՝ 16-ամյա անչափահասի նկատմամաբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Այդ մասին գրում է <Belga» գործակալությունը:

Ըստ քննության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել 2 տարի առաջ, երբ եկեղեցականը հրաժեշտ է տվել իր գործունեությանը և այդ կապակցությամբ միջոցառում է կազմակերպված եղել:

Բացի այդ, նաև քննության ընթացքում հայտնի է դարձել, որ քահանան 1998թ. դատապարտվել է՝ մերկ շրջելու և անառակաբարո գործողություններ կատարելու համար:

Աղբյուրը նաև գրում է, որ այն ժամանակ նշանակված պատիժը փոխարինվել է հինգ տարի պայմանական պատժի:



Նման նյութեր