Բրիտանուհին «պոկել է» քիթն ուղիղ եթերում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բրիտանուհին «պոկել է» քիթն ուղիղ եթերում

Անգլուհի Ջեյն Հարդմանը, որը տառապում է աուտոիմունային հիվանդությամբ, This Time Next Year առավոտյան հեռուստաշոուի ուղիղ եթերում ցուցադրել է իր հիվանդության հետեւանքները՝ «պոկելով» քիթը և այն վերադարձնելով իր տեղը:

Նա պատմել է, որ գրանուլեմատոզն իրեն զրկել է քթից, եւ բժիշկներն իր համար ստեղծել են կոսմետիկական պրոթեզ՝ մագնիսներով: Դրա համար նա ստիպված է եղել ամրակման մագնիսներ ներընտելացնել դիմագանգի ոսկորներում: Վեգեների գրանուլեմատոզն արագ զարգացող ծանր հիվանդություն է, որը տարածվում է մանր և միջին արյունատար անոթների վրա՝ ընդգկելով վերին շնչուղիները, աչքերը, երիկամները, թոքերը և այլ օրգաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր