Ալժիրում ավիաաղետի զոհ է դարձել 257 մարդ. ԶԼՄ-ներ
Advertisement 1000 x 90

Ալժիրում ավիաաղետի զոհ է դարձել 257 մարդ. ԶԼՄ-ներ

Ալժիրում ապրիլի 11-ին Իլ-76ՏԴ ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման զոհ է դարձել 257 մարդ: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այս ճշտված տվյալները ներկայացրել է Ալժիրի պետական հեռուստատեսությունը: Ավելի վաղ Ալժիրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել էր, որ ավիաաղետի հետևանքով զոհվել է 181 մարդ:

Ալժիրի զինված ուժերի ինքնաթիռը, որը կատարում էր Բուֆարիկ-Տինդուֆ-Բեշար չվերթը, ընկել է երկրի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուֆարիկում ռազմակայանի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Գյուղատնտեսական հողատարածքում ընկնելուց անմիջապես հետո օդանավը բռնկել է:

Ալժիրի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման փաստը: Աղետի վայր է ժամանել փոխնախարար բանակի գեներալ Ահմեդ Հայդ Սալահը: Ստեղծվել է արտակարգ պատահարի բոլոր հանգամանքների հետաքննության հանձնաժողով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր