Շուտով կրկին մայրիկ կդառնամ, բալիկս կծնվի ամռանը. Ինգա Արշակյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Շուտով կրկին մայրիկ կդառնամ, բալիկս կծնվի ամռանը. Ինգա Արշակյան. life.panorama.am

Երգչուհի Ինգա Արշակյանը երկրորդ անգամ է պատրաստվում մայրանալ: Ինգայի կլորիկացած փորը համերգներից մեկի ժամանակ չի վրիպել մարդկանց աչքից:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ինգան նշել է. «Բնականաբար, այս պահին այդ թեմայի շուրջ չխոսելն անիմաստ է, ամեն ինչ երևում է և ուրախ եմ, որ մարդիկ ուշադիր են ու կիսում են երջանկությունս: Այո, շուտով կրկին մայրիկ կդառնամ, բալիկս կծնվի ամռանը, բայց սրանից առավել թույլ տվեք տեղեկություն չհայտնել: Նախընտրում եմ, որ բալիկիս ծնունդից հետո խոսեմ նրա հետ կապված ամեն ինչի մասին»:

Ինգա Արշակյանը հրաժարվեց նաև բացահայտել փոքրիկի սեռը: Հետաքրքրվելով, թե ինչպիսինն են զգացողությունները երկրորդ հղիության ընթացքում, երգչուհին դարձյալ նախընտրեց շատ կարճ արտահայտվել.

«Հիմա սպասումներով լի հոգեվիճակում եմ: Անշուշտ, այս զգացողությունները, երջանկությունը ինձ արդեն ծանոթ է, ասես անցնեմ նույն ճանապարհով, բայց, միաժամանակ, նաև ամեն ինչ նոր է, քանի որ նոր բալիկ է՝ իրեն հատուկ ամեն ինչով, այդ թվում նաև զգացողություններով»,- ավարտեց Ինգան՝ խոստանալով բալիկի ծնունդից հետո պատմել նրա մասին:

Ավելի մանրամասն՝ Life.panorama.am

 



Նման նյութեր