Չինաստանում երեխան ծնվել է այն բանից չորս տարի անց, երբ նրա ծնողները զոհվել են ավտովթարից: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Նրան կրել է փոխնակ մայրը: 2013 թվականին մահացու ճանապարհատրանսպորային պատահարից ոչ շատ առաջ տղամարդը և կինը մի քանի սաղմեր են սառեցրել՝ հուսալով երեխա ունենալ արհեստական բեղմնավորման միջոցով: Ավտովթարից հետո զոհված զույգի ծնողները երկար ժամանակ դատարաններում պայքարել են սաղմերն օգտագործլու թույլտվության համար:
Ինչպես նշում է BBC-ն, դեկտեմբերին տղային ծննդաբերել է լաոսցի փոխնակ մայրը: Beijing News թերթը, որն առաջինն է գրել այս դեպքի մասին, պատմել է, թե ինչ իրավաբական փորձություններով են ստիպված եղել անցնելու նորածնի տատիկն ու պապիկը՝ դատական նախադեպի բացակայության պատճառով, մինչև հասել են այն բանին, որ երեխան լույս աշխարհ գա: