Ասմունքող Լիանա Զուրաբյանը «Գիրը հայոց» խորագրով շրջայց է սկսել Հայաստանի մարզերով: Լիանան վաղուց ուներ այս նպատակը, անգամ մի քանի անգամ այս հարցով դիմել էր Մշակույթի նախարարին, սակայն համապատասխան արձագանք չստանալուց հետո՝ ի վերջո նա որոշել է միայնակ՝ իր միջոցներով իրականացնել այն:
«Ես հասկացա, որ գործել կարող եմ միայն ժողովրդիս օգնությամբ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց լուման ունեն այս հարցում՝ թե պոեզիայի սիրահարներին, թե մարզերի քաղաքագլուխներին, և թե մշակութային օջախների ղեկավարներին, ովքեր իրենց օգնությունն են ինձ ցույց տալիս: Այո, նաև այս հարցի շուրջ խոսելու նպատակով մի քանի անգամ դիմել եմ Մշակույթի նախարարին, սակայն նրա հետ հանդիպել այդպես էլ չստացվեց, նախարարին ուղղված արդեն որերրորդ նամակն անպատասխան է մնում, բայց այլևս այդ ամենը կարևոր չէ: Կարևրն այն է, որ մեր առաջին գրական երեկոն կայացավ լեփ-լեցուն դահլիճում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լիանա Զուրաբյանը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am