Ռուս հայտնի հաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան օրերս մրցույթ էր հայտարարել «Она не боится» երգի cover տարբերակի համար, ինչի արդյունքում ընտրել էր երեք հաղթողների, որոնց թվում էր նաեւ 16-ամյա հայուհի Միլյա Օհանեսյանը: Պարզվում է՝ աղջիկն արդեն ծանոթ է Բուզովայի հետ եւ մեկ անգամ չէ, որ զարմացրել է ռուսական շոու բիզնեսի աստղին իր կատարումներով: NEWS.am STYLE-ը զրուցել է Բուզովային տպավորած հայուհու հետ, որը թեեւ ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, այսօր ապրում ու սովորում է հայրենիքում:
Միլյան մեզ պատմել է Օլգա Բուզովայի հետ ծանոթության, նրանից ստացած խորհրդի եւ անսպասելի հաղթանակի մասին:
«Մինչ այս cover-ը՝ 2016 թ-ին, նկարահանել եմ Օլգա Բուզովայի՝ «Под звуки поцелуев» առաջին երգի cover-ը: Այդ ժամանակ Օլգան նկատեց ինձ ու սկսեց ամեն հարցում ոգեւորել՝ այն տարածելով իր էջերում: Այդ պահից սկսած մի շարք երկրպագուներ ձեռք բերեցի, ինձ անծանոթ մարդիկ հաճելի նամակներ էին գրում, ինչն էլ ավելի էր ոգեւորում ինձ:
Գրեթե մեկ տարի է անցել իմ առաջին cover-ի թողարկումից հետո: Այս ընթացքում քննություններիս էի պատրաստվում եւ, ցավոք սրտի, այլ կատարումներ չէի տեղադրում, էջս մի փոքր պասիվացել էր:
Ամբողջությամբ՝ style.news.am