Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեց գերազանցելով Դայմոնտ Կորնետեին: Բացի նրանից այս տուրը հաջող էր նաև Հայաստանի մի շարք այլ մասնակիցների համար:
Հաղթանակով իրենց պարտիաներն ավարտեցին նաև Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը: Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց:
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից հետ է կես միավորով և ունի 4 միավոր:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին: