Արջը հարձակվել է 10-ամյա աղջկա վրա
Advertisement 1000 x 90

Արջը հարձակվել է 10-ամյա աղջկա վրա

Կանադայի Պորտ Կոկուիտլամ քաղաքում արջը հարձակվել է 10-ամյա աղջկա վրա: Երեխան հոսպիտալացվել է: Վերջին տվյալներով՝ տուժածը գտնվում է ծայրահեղ վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Հարձակման պահին արջի կողքին եղել է նրա քոթոթը: Ոստիկանները արդեն գտել և սպանել են արջին: Ներկայումս շարունակում են փնտրել քոթոթին: Իշխանությունները մարդկանց խնդրում են հեռու մնալ դեպքի վայրից, մինչև քոթոթին գտնելը:

Կանադայում հաճախակի են դարձել արջերի հայտնվելը բնակավայրերում: Իշխանությունները մարդկանց խնդրում են փողոց չնետել ուտելիքի մնացորդներ, որ վայրի կենդանիներին չգրավեն դրանցով, հայտնում է CBC News-ը: