Հինգշաբթի օրը` ապրիլի 12-ին, Իսրայելցիները մեկ րոպե լռությամբ հարգել են Հոլոքոստի մոտ 6 միլիոն զոհերի հիշատակը:
Հոլոքոստի հիշատակի օրը Իսրայելում 2 րոպե տևողությամբ շչակի ազդանշան է հնչել, որից հետո մեկնարկել են Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանացի ֆաշիստների և նրանց դաշնակիցների կողմից սպանված հրեաների հիշատակին նվիրված արարողությունները:
Հետևելով ավանդույթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Յադ Վաշեմ՝ Երուսաղեմում գտնվող Հոլոքոստի զոհերի հիշատակին կառուցված պաշտոնական հուշահամալիր և ծաղկեպսակ դրել 6 միլիոն զոհերին նվիրված հուշարձանի մոտ: