Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայտնի հայերին։ Այս անգամ ներկայացնում ենք Միացյալ Նահանգներումֆանտաստիկ ժանրի ամենահայտնի հայ գրող, հայտնի թրիլլերների հեղինակ Գարի Գոշգարյանին, ում գրքերը բազմիցս են դարձել համաշխարհային բեսթսելլերներ։
Գարի Գոշգարյանը ծնվել է 1942թ. ամերիկյան Հարթֆորդ քաղաքում, հայկական ընտանիքում։ Նրա տատն ու պապը, ինչպես շատերը, ԱՄՆ-են տեղափոխվել Արևմտյան Հայաստանից։
Առաջին բարձրագույն կրթությունը նա ստացել է ֆիզիկայի ոլորտում, որից հետո մագիստրոսի կոչում է ստացել Կոննեկտիկուտի համալսարանում, գիտությունների թեկնածուի կոչումը՝ Վիսկոնսին նահանգի համալսարանում։
1970 թվականից նա Բոստոնի համալսարանում գիտական ֆանտաստիկայի և ժամանակակից բեսթսելլերների կուրսեր է դասավանդում։
Որպես գրող նա իր մասին հայտնեց դեռ 1980-ականներին։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ հրապարակվեցին նրա առաջին հեքիաթները՝ որոնց թվում, «Ատլանտացու կրակը» («Atlantis Fire»), որն էլ նրան մեծ ճանաչվածություն բերեց։
Մի քանի տարի անց նա դարձավ հեղինակավոր լոնդոնյան «Longman Publication» հրատարակչության հիմնական հեղինակը։
Աշխաարհում հայտնիություն ձեռք բերելով՝ Գոշգարյանը ձեռք բերեց Բրեյվեր կեղծանունը։ Հենց այդ անվան տակ էլ հրատարակվեցին նրա «Flashback» («Հայացք անցյալին»/2005 թ), «Skin deep» («Մակերեսային»/2008 թ) և այլ գրքերը։
Ներկայումս նրա կենսագրության մեջ ներառված է թրիլլեր ժանրի 8 գիրք, որոնցից շատերը նյույորքյան և մասաչուսեթսյան փառատոնների դափնեկիր են։
Նրա վերջին աշխատանքը՝ «Tunnel vision» («Թունելային տեսողություն»), լույս է տեսել 2010թ. և մի քանի անգամ ԱՄՆ-ի գրեթե բոլոր գրքային փառատոններում ճանաչվել Լավագույն թրիլլեր։
Իր աշխատանքներում Գարի Գոշգարյանը բազմիցս է անդրադարձել հայկական թեմային, նրա պատմություններում կարելի է հանդիպել հայկական անուն ազգանուններով հերոսների։
Հայ գրողի պատմությունները թարգմանվել են յոթ լեզվով։ Մինչև օրս Գոշգարյանը համարվում է ԱՄՆ-ում միակ գրողը, ում գրքերը միաժամանակ ընդգրկված են Amazon.com կայքի թոփ 10 ամենապահանջված թրիլլերների ցանկում։