Հայաստան է վերադառնում ռուս աստղերի սիրելի ոճաբան Լև Ղազարյանը: Նա 10 տարի աշխատել է այդ բնագավառում և մի շարք հայտնի սրահներում: Հնարավոր չէ թվարկել բոլորը, բայց հերիք է նշել մեկը՝ Մոսկվայի «Руки и ножницы» սրահը, որպեսզի պարզ դառնա, թե ինչ մակարդակի մասնագետի մասին է խոսքը:
Լև Ղազարյանը որոշել է վերադառնալ հայրենիք և սպասարկել ու իր տաղանդը կիրառել հայ կանանց ու աղջիկներին էլ ավելի ոճային դարձնելու գործում: Ավելին, նա այստեղ կլինի արդեն հոկտեմբերի 25-ին և Թումանյան 12/1 հասցեում գտնվող «212 Studio»-ում կսկսի իր գործունեությունը: