
Առողջապահության համակարգում աշխատող ընկերությունների «կյանքի աղբյուրը» Հայաստանում շարունակում է մնալ պետական բյուջեն: Ով կարողացավ ձեռք գցել բյուջետային կաթսա, նա էլ կգոյատևի և կհարստանա:
Boomnews.am-ն ուսումնասիրեց առողջապահության համակարգի բյուջետային հատկացումների հաշվետվությունները: Դրանք վկայում են «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության հետևողական վերելքի մասին: Այսպես, 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեից սոցփաթեթների ֆինանսավորման համար հատկացված 902 միլիոն դրամից 250 միլիոնը ուղղվել է միայն «Ինգո-Արմենիա»: