Դերասան Դավիթ Թադևոսյանը կնոջ՝ դերասանուհի Աստղիկ Խաչատրյանի և որդու՝ Արեգի հետ ամիսներ առաջ մեկնել է ԱՄՆ։ Ամիսներ շարունակ դերասանը չէր խոսում այս մասին։ Tert.am Life–ի հետ զրույցում Դավիթը խոսել է ԱՄՆ մեկնելու պատճառի և առաջիկա անելիքների մասին։
«Որպես այդպիսին` ԱՄՆ տեղափոխվելու որոշում չունեի։ Ընտանիքիս հետ եկել էինք հանգստանալու, հետո մեր այստեղ մնալը մի քիչ երկարեց»,– ասաց Դավիթն ու հավելեց, որ փորձում են հարմարվել ամերիկյան կյանքին։
Դերասանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանում ինչը չէր բավարարում իրեն` իբրև դերասանի։ «Հայաստանում կա մի կետ, որից հետո, կարծես, սկսում ես տեղում դոփել։ Մենք փոքր երկիր ունենք, ընդլայնվելու համար, երբեմն, դրսում էլ պետք է փորձես ուժերդ»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am