
«Յան Ռեգենսբուրգը» շարունակում է պայքարել Գերմանիայի Բունդեսլիգայում հայտնվելու համար:
30-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» 2:1 հաշվով առավելության հասավ «Գրոյտեր Ֆյուրտի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Յան Գեորգը:
Հայաստանի Հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված է եղել հանդիպմանը ու խաղը սկսել է մեկնարկային րոպեներից:
Մեր ընտրանու ֆուտբոլիստը փոխարինվել է 83-րդ րոպեին:
Այս խաղից հետո Ադամյանի թիմը 44 միավորով 4-րդն է: Բունդեսլիգայի անցումային խաղերին մասնակցելու իրավունք տվող 3-րդ տեղից նրանք հետ են մնում 2 միավոր: