Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը և Միլանի «Ինտերի», Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդոն հայրենիքում մասնակցել են պոկերի մրցաշարի։
Հիշեցնենք, որ Նեյմարը Բրազիլիայում է ապաքինվում վնասվածքից հետո, որը ստացել էր փետրվարի 25-ին «Մարսելի» դեմ խաղում (3:0)։
Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա մայիսին։ Ընթացիկ մրցաշրջանի 30 հանդիպումներում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում դարձել է 29 գոլ, 3 գոլային փոխանցում։